Պուտինի առաջիկա այցը Հայաստան՝ Թուրքիայում ամենաքննարկվող թեմա

Պուտինի առաջիկա այցը Հայաստան՝ Թուրքիայում ամենաքննարկվող թեմա

Թուրքական լրատվամիջոցները հերթական թիրախը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն է։



Թուրքական Ensonhaber կայքը գրել է, որ Պուտինը ապրիլի 24-ին գնում է Երեւան, իսկ Թուրքիա է ուղարկում ՌԴ Դումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինին։



Թուրքական Sozcu-ն «Պուտինն էլ չի գալիս Թուրքիա» վերնագրով լուրի տակ նշել է, որ Հռոմի Պապի ելույթից հետո Ռուսաստանի նախագահը հրաժարվեց Թուրքիա գնալու մտքից։



Թուրքական Subuohaber կայքն իր ընթերցողներին վստահեցնում է, որ Պուտինը Թուրքիային կատաղեցնող քայլ է արել՝ նախընտրելով Հայաստանը։



Թուրքական Haberler կայքն էլ նշել է, որ Ռուսաստանի նախագահը նախընտրեց Հայաստանը, իսկ Թուրքիա է ուղարկում 4-րդ դեմքին ընդամենը։