Գալուստ Սահակյանը և Հովիկ Աբրահամյանը ընդունել են Հունաստանի խորհրդարանի նախագահին

Գալուստ Սահակյանը և Հովիկ Աբրահամյանը ընդունել են Հունաստանի խորհրդարանի նախագահին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հունաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Զոի Կոնստանտոպուլուին, ով գլխավորում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներին մասնակցող Հունաստանի պատվիրակությունը:



Վարչապետը կարևորել է Հունաստանի պաշտոնական պատվիրակության մասնակցությունը Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցի միջոցառումներին, բարձր է գնահատել երկու երկրների միջև տարբեր բնագավառներում հաստատված փոխգործակցությունը և կարևորել երկկողմ տնտեսական համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ քայլերի իրականացումը, խորհրդարանական կապերի ամրապնդումը, փոխանցում է կառավարության տեղեկատվության վարչությունը։



Զոի Կոնստանտոպուլուն ընդգծել է, որ որպես Հունաստանի խորհրդարանի նախագահ՝ շարունակելու է իր ներդրումը բերել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին: Տիկին Կոնստանտոպուլուի խոսքով՝ հայ-հունական բարեկամական հարաբերություններն ունեն պատմական արմատներ, որոնք երկու երկրների կապերի զարգացման լավ հիմք են: Հունաստանի խորհրդարանի նախագահը նշել է, որ Հունաստանն իրեն համարում է Հայաստանի դաշնակիցը և կարևորել միջազգային կառույցներում փոխգործակցությունը:



Հունաստանի խորհրդարանի նախագահի գլխավորած պատվիրակությանը այսօր ընդունել է նաև Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը։ Կոնստանտոպուլուն Սահակյանին հրավիրել է Հունաստան, հրավերը սիրով ընդունվել է։