ԼՂՀ ԿԸՀ-ն հրապարակել է խորհրդարանական ընտրությունների արձանագրությունը

ԼՂՀ ԿԸՀ-ն հրապարակել է խորհրդարանական ընտրությունների արձանագրությունը

ԼՂՀ կենտրոնական հանձնաժողովը, ղեկավարվելով ԼՂՀ ընտրական օրենսգրքի 73-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներով և հիմք ընդունելով ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունները, 2015թ. մայիսի 6-ին կազմել է արձանագրություն` ԼՂՀ Ազգային ժողովի 2015թ. մայիսի 3-ի համամասնական ընտրակարգով ընտրությունների քվեարկության արդյունքների վերաբերյալ:



Համաձայն արձանագրության, ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 102 042, իսկ քվեարկության մասնակիցների թիվը` 72 296 կամ ընտրողների ընդհանուր թվի 70, 8 տոկոսը:



Տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացված քվեաթերթիկների թիվը 103 699 է, մարված քվեաթերթիկների ընդհանուր թիվը` 31 401, անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 3380 (4,7 տոկոս): Յուրաքանչյուր կուսակցության կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը կազմում է՝ «Ազատ հայրենիք» կուսակցություն ՝ 32632 (47,35%), «Ազգային վերածնունդ» կուսակցություն՝ 3709 (5,38 %), Արցախի Ժողովրդավարական Կուսակցություն՝ 13105 (19,01%), Լեռնային Ղարաբաղի կոմունիստական կուսակցություն՝ 1136 (1,65%), «Խաղաղություն և զարգացում» կուսակցություն՝ 591 (0,86 %), «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն՝ 12965 (18,81 %), «Շարժում-88» կուսակցություն՝ 4778 (6,93%):



Անճշտությունների գումարային չափը 15 է: Համաձայն ԼՂՀ ընտրական օրենսգրքի 123-րդ հոդվածի, ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ս.թ. մայիսի 3-ին կայացած Ազգային ժողովի ընտրությունների ամփոփ արդյունքների հիման վրա համամասնական ընտրակարգով մանդատների բաշխման և Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով պատգամավորներ ընտրվելու մասին կընդունի համապատասխան որոշում ս.թ. մայիսի 10-ին: