Գազի Հովոն Արտաշատի ընտրությունների մասին.«Թե ինչ եմ որոշել, ես գիտեմ»

Գազի Հովոն Արտաշատի ընտրությունների մասին.«Թե ինչ եմ որոշել, ես գիտեմ»

 



Արտաշատ քաղաքում հունիսի 7-ին սպասվող քաղաքապետի ընտրությունների ինտրիգը անկուսակցական Հովհաննես Ղազարյանի՝ Գազի Հովոյի առաջադրումն է: Վարչապետի որդի Արգամ Աբրահամյանի դեմ առաջադրված այս թեկնածուն «ՀայՌուսգազարդի» Արարատի մասնաճյուղի նախկին տնօրենն էր եւ համարվում էր Աբրահամյանների գերդաստանի երդվյալ թշնամին: 5-6 տարի առաջ ախոյանների միջեւ տեղի ունեցող ընդհարումները «բոյեվիկ» ֆիլմեր էին հիշեցնում : Այս թշնամության պատճառով էր, որ ի կարճ շրջան Գազի Հովոն ստիպված եղավ Հայաստանից արտագաղթել:
Սակայն տեղեկություններ կան, որ Գազի Հովոն մինչեւ ինքնաբացարկների դիմումների համար սահմանված վերջնաժամկետը՝ մայիսի 28-ը կներկայացնի ինքնաբացարկի դիմում, որովհետեւ դա կպարտադրեն իշխանությունները:



Հովհաննես Ղազարյանը Hraparak.am-ի հետ զրույցում ասաց, որ դեռեւս չի ցանկանում ընտրությունների մասին խոսել.«Թողեք մի քիչ քայլենք առաջ, հետո կխոսենք, թե ինչ եմ որոշել, ես գիտեմ, բայց կասեմ մի քիչ ուշ»: Հնարավոր է պարտադրեն դիմում գրե՞լ .«Ես Ձեզ առողջություն եմ ցանկանում, բայց բերեք ավելի ուշ խոսենք »:
Իր եւ Աբրահամյանների վաղեմի թշնամության մասին Ղազարյանը ասաց.«Մենք հաշտվել ենք,վաղուց ամեն ինչ անցել է, ամեն մարդ իրա կյանքում ինքն ա որոշում՝ ոնց շարունակի ապրելը»: Արդեն բարեկամ Աբրահամյանի տղայի համար հնարավո՞ր է դուրս գաք պայքարից.«Ասեցի ցտեսություն»: