Հրեա լինելով՝ մենք չենք կարող նվազեցնել հայերի ողբերգությունը. Իսրայելի խորհրդարանի նախագահ

Հրեա լինելով՝ մենք չենք կարող նվազեցնել հայերի ողբերգությունը. Իսրայելի խորհրդարանի նախագահ

Իսրայելի խորհրդարանի նախագահ Յուլի Էդելշտեյնը կոչ է արել վերանայել Իսրայելի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում՝ ըստ որի սպանությունները «մարդկության վրա բարոյական բիծ» են անվանվում։



Կնեսետում ելույթի ընթացքում Էդելշտեյնը հայտարարել է, թե պատմությունը չի կարող փոփոխվել։ «Աղետն այլեւս չի կարող թաքցվել դիվանագիտության ետեւում», հայտարարել է նա։



Յուլի Էդելշտեյնը Իսրայելի դիրքորոշումը «չափազանց անվճռական եւ չափազանց զուսպ» է անվանել, հաղորդում է «The Jerusalem Post»-ը։



«Գաղտնիք չէ, որ Իսրայելը ոչ միանշանակ դիրքորոշում ունի Ցեղասպանության հարցում։ Հրեա լինելով՝ մենք չենք կարող լռել։ Մենք չենք կարող փակել մեր աչքերը կամ նվազեցնել հայերի ողբերգության աստիճանը»,- ասել է նա։