Մեծ Բրիտանիան մինչ 2060 թվականը կդառնա ԵՄ-ի ամենախիտ բնակեցված երկիրը. զեկույց

Մեծ Բրիտանիան մինչ 2060 թվականը կդառնա ԵՄ-ի ամենախիտ բնակեցված երկիրը. զեկույց

Մեծ Բրիտանիան 45 տարի անց, ինչպես սպասվում է, առաջին տեղը կզբաղեցնի Եվրամիության երկրների ցանկում՝ բնակչության թվաքանակով: Այդ մասին ասված է Եվրահանձնաժողովի զեկույցում, գրում է interfax.ru-ն:

Հետազոտուոթյունների համաձայն՝ մինչև 2060 թվականը Մեծ Բրիտանիայում կբնակվի 80,1 միլիոն մարդ: Անցած տարի այդ ցուցանիշը կազմել է 64,1 միլիոն:

Այժմ բնակչության ամենամեծ թվով երկիրը ԵՄ-ում Գերմանիան է՝ 81,3 միլիոն բնակիչ: Սակայն, Եվրահանձնաժողովի փորձագետների համաձայն՝ մինչ 2060 թվականը Գերմանիայի քաղաքացիների թիվը կնվազի՝ հասնելով 70,8 միլիոնի:

Ֆրանսիայում այժմ բնակվում է 65,7 միլիոն մարդ, 2060 թվականին այնտեղ կապրի արդեն 75,7 միլիոն մարդ:

Ընդհանուր առմամբ ԵՄ բնակչությունը 2060 թվականին կկազմի 523 միլիոն մարդ (այժմ՝ 507 միլիոն):

ԵՄ երկրներում կյանքի տևողությունը նույնպես կաճի: Կանխատեսման համաձայն՝ 45 տարի անց այդ ցուցանիշը կկազմի միջինը 89,1 տարի կանանց համար (10 տարով ավելի, քան հիմա) և 84 տարի տղամարդկանց համար (ներկայիս ցուցանիշը՝ 77,6 տարի):