Սակագին իջեցնելու համար քաղաքական որոշում պետք է լինի

Սակագին իջեցնելու համար քաղաքական որոշում պետք է լինի

Էլեկտրաէներգիայի սակագինն իջեցնելու տնտեսական հնարավորություն կա, սակայն պետք է լինի քաղաքական որոշում։ Այս կարծիքն արտահայտեց ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը։
- Հանրային ծառայությունների սակագները կարգավորող հանձնաժողովի նախագահը քիչ առաջ հայտարարեց, որ չի տեսնում սակագինը գոնե մեկ լումայով իջեցնելու հնարավորություն։ Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը։
- «Հայաստանի էելկտրական ցանցեր» ընկերությունը վաղուց դուրս է եկել նորմալ տնտեսվարող համարվելու չափանիշներից և ՀՀ-ում գործող իրավական նորմերից։ Սա մի կազմակերպություն է, որն ավելի շատ պարտք ունի, քան իր ակտիվներն են, որը վերջին տարիների ընթացքում միայն «յոլա գնալու» քաղաքականություն է վարել, և պատճառն այն չէ, որ սակագինը ցածր է եղել, այլ այն, որ նրանք ուղղակի չեն կարողացել նորմալ կառավարում իրականացնել։ Ես չգիտեմ, թե ինչով է հիմնավորված հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այդ հայտարարությունը։
- Իսկ դուք ի՞նչ առաջարկ ունեիք։
- Առաջարկն այն է, որ պետք է տեսնեին, թե ինչու է ստեղծվել այս իրավիճակը։ Երկու տարվա փորձը ցույց է տալիս, որ որքան ավելի բարձրացնում են հոսանքի սակագինը, վիճակն այնքան ավելի վատանում է։ Այն բացատրությունը, որ ընկերությունը վնասներ է կրել սակավաջրության, ատոմակայանի թողարկած հոսանքի նվազման պատճառով, ընդամենը հայտարարություն է, և հիմնական պատճառի մասին ոչ ոք չի խոսում։ Ինչ՞ու այս կազմակերպությունը հայտնվեց ֆինանսական ծանր վիճակում։ Ինչպե՞ս եղավ, որ այն նույն 2015 թվականի առաջին եռամսյակի հաշվետվությամբ, որը կա ռուսական մայր ձեռնարկության հաշվետվության մեջ, 5,5 մլրդ ռուբլու եկամուտ ցույց տվեց, իսկ այստեղ նա ասում է, որ վիճակը վատացել է։ Անցյալ տարվա՝ 2014 թվականի հաշվետվության մեջ ասվում է, որ «ՌԱՈ ԵԷՍ»-ը ստացել է 14, 4 մլրդ ռուբլու եկամուտ, բայց հետո գրում էին, որ սա առաջացել է սակագնի բարձրացման և ռուբլու արժեզրկման հետևանքով, իսկ մեզ ասում են, որ մեր դրամը արժեզրկվել է դոլարի նկատմամբ, և այդ պատճառով իրենց մոտ վիճակը վատացել է։ 
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հրապարակի» վաղվա համարում։