Բարեկամության շքանշան՝ Գերմանիայի դեսպանին

Բարեկամության շքանշան՝ Գերմանիայի դեսպանին

Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր հրամանագիր է ստորագրել Հայաստանում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելին Բարեկամության շքանշանով պարգևատրելու մասին՝ հայ - գերմանական կապերի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար: Այդ մասին հաղորդում է Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:



Ռայներ Մորելը ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: