Հորդորում ենք բոլոր կողմերին խաղաղ, զուսպ պահվածք ցուցաբերել` ժողովրդական արժեքներին համապատասխան. ԱՄՆ դեսպանատուն

Հորդորում ենք բոլոր կողմերին խաղաղ, զուսպ պահվածք ցուցաբերել` ժողովրդական արժեքներին համապատասխան. ԱՄՆ դեսպանատուն

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը Twitter սոցիալական ցանցի իր էջում հայտարարություն է արել` Երևանի կենտրոնում ստեղծված լարված վիճակի բերումով:



ԱՄՆ-ի դեսպանատունը, ըստ այդմ, հանդես է եկել հորդորով` բոլոր կողմերին:



Գրառման մեջ մասնավորապես ասված է. «Քաղաքի կենտրոնում ստեղծված լարված դրությամբ մտահոգվածությամբ` հորդորում ենք բոլոր կողմերին խաղաղ, զուսպ պահվածք ցուցաբերել` ժողովրդական արժեքներին համապատասխան»:



Գրառմանը ավելացված է #‎ElectricYerevan‬ հեշթեգը, որը «Ոչ թալանին» շարժման ամենագործածական հեշթեգն է սոցցանցերում: