Խաչատրյանի մահափորձի մեջ մեղադրվողի հարազատների վրա ճնշումները չեն դադարում

Խաչատրյանի մահափորձի մեջ մեղադրվողի հարազատների վրա ճնշումները չեն դադարում

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մահափորձի մեջ մեղադրվող Կապանի նախկին քաղաքապետի եղբոր եւ նրա հարազատների վրա ճնշումները չեն դադարում: Գարեն Աթաջանյանի որդու խանութի վրա հարձակումով պատերազմը չի ավարտվել: Այժմ էլ Աթաջանյաններին քննչականից հարցաքննության կանչելու ծանուցումներ են ուղարկում տարբեր, այդ թվում՝ վաղուց փակված գործերի շրջանակներում: Թերեւս փորձում են վախի մթնոլորտ ստեղծել եւ թույլ չտալ անկանխատեսելի քայլեր կատարել, այլապես պատիժները կավելանան: Ի դեպ, մարզպետի դեմ մահափորձի գործով մեղադրյալներից երկուսը դիմել են ԱԱԾ-ին՝ իրենց հարազատներին պաշտպանության միջոցներ տրամադրելու խնդրով: Սակայն առայժմ պատասխան չկա։