Ռուս զինվորական հացթուխները վարժանքներ կանցկացնեն Հայաստանում

Ռուս զինվորական հացթուխները վարժանքներ կանցկացնեն Հայաստանում

Ռուս զինվորական-հացթուխները Հայաստանում կանցկացնեն վարժանքներ: Նրանք հաց կթխեն ծովի մակերևույթից 2000 մետր բարձրության վրա դաշտային պայմաններում: Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն:



Մարզումները կտևեն երեք օր, որի ընթացքում «երիտասարդ զինվորական-հացթուխները բարձր լեռնային պայմաններում, առանց որևէ կոնսերվանտների դաշտային հացաթխման «ПХБ-04» շարժական մեխանիզմի գործադրմամբ կպատրաստեն 3 տեսակի՝ ցորենի, տարեկանի և տարեկանի-ցորենի հաց»,- ասված է հարավային ռազմական շրջանի տարածած հաղորդագրության մեջ:



Հացթուխ զինվորականները իրենց կցված ինքնաձիգներից կկատարեն կրակային վարժություններ, ինչպես նաև կհանձնեն նռնակի նետման նորմատիվներ: