Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԱՀՀ պատվիրակությանը

Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԱՀՀ պատվիրակությանը

Այսօր արտգործախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) պատվիրակությանը՝ հոգաբարձուների խորհրդի համանախագահ Վան Գրիգորյանի գլխավորությամբ:



Հայաստանի արտգործնախարարության փոխանցմամբ՝ Նալբանդյանը կարևորել է «համահայկական խնդիրների բարձրաձայնման և լուծման ուղղությամբ ԱՀՀ տասնամյակների բեղմնավոր գործունեությունը, ինչպես նաև՝ արտգործնախարարության հետ շարունակական համագործակցությունը»։



Վան Գրիգորյանն իր հերթին ներկայացրել է ԱՀՀ առաջիկա ծրագրերը։



Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում ԱՄՆ-ում անցկացվող միջոցառումներին։