Առաջին անգամ «Ոսկե ձայն» միջազգային երգի մրցույթ՝ Հայաստանում

Առաջին անգամ «Ոսկե ձայն» միջազգային երգի մրցույթ՝ Հայաստանում

Հուլիսի 25-ին Հայաստանում կանցկացվի «Ոսկե ձայն» միջազգային երգի մրցույթը, որը կազմակերպվել է «Տենոր» արվեստի համաշխաչհային ասոցացիա ՀԿ-ի ջանքերով։ Այս առիթով այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ մրցույթի կազմակերպիչ, «Տենոր» արվեստի միջազգային ասոցիացիա ՀԿ նախագահ Կարեն Զոհրաբյանն ասաց, որ «Ոսկե ձայն» մրացույթ առաջին անգամ է անցկացվում Հայաստանում, կան տարբեր երկրներից ժամանած մասնակիցներ՝ Իտալիայից, Իսպանիայից, Ռուսաստանից, Ֆինլանդիայից։
«Մեր ասոցացիան փետրվար ամսից է գործում, մենք համագործակցում ենք տարբեր երկրների հետ, մենք ենք ներկա գտնվում իրենց մրցույթներին, փառատոններին, իրենք են գալիս էստեղ, կարելի մէ ասել՝ մշակութային փոխանակություն է տեղի ունենում»,-ասաց Կարեն Զոհրաբյանը։



Թե ինչպես են ընտրվել մացնակիցները, պարոն Զոհրաբյանն ասաց, որ սկզբանական փուլում իրենք լսել են մասնակիցների տեսաձայնագրությունները, որոշ մարդիկ դուրս են մնացել, չեն անցել երկրորդ փուլում, այժմ արդեն երկրորդ փուլն է, որից հետո՝ ամսի 26-ին, կլինի մրցանակաբաշխությունն ու գալա համերգը։ Մասնակիցների թիվը 23-ն է, որոնցից 6-7-ը կլինեն հայեր։ Նա նաև նշեց, որ մրցույթն անցկացվելու է չորս ժանրում՝ դասական, էստրադային, ջազ, ֆոլկլորային երգեցողություն և տարբեր տարիքային խմբերում՝ 6-ից մինչև 25։



Ժյուրիի անդամների թվում են ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանը, Կոնսերվատորիայի առաջին վոկալ ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սուսաննա Մարտիրոսյանը, ՌԴ-ից ժամանած երգիչ, մասնագետ Կարեն Մովսիսյանը, ԱՄՆ-ից ժամանած երգիչ, պրոֆեսոր Վաղարշակ Օհանյանը։



Hraparak.am-ի հարցին՝ ի՞նչ է տալու այս մրցույթը մասնակիցներին, հատկապես հաղթողներին, ի՞նչ հեռանկարներ կան, առհասարակ, Կարեն Զոհրաբյանն ասաց․ «Գիտե՞ք, ես միշտ ասել եմ՝ ես չէի ցանկանա էյս ոլորտում ասել՝ հաղթողներ և պարտվողներ, որովհետև այդ բեմում կանգնելրը երգչի համար արդեն հաղթանակ է։ Իսկ հեռանկարներ, կան, քանզի մենք հետո որոշում ենք՝ որ մասնակցին որ երկրում ներկայացնենք, կա որ ծախսերը մենք մեր վրա ենք վերցնում»։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ