«Կյանք է ամեն ինչ էլ լինում է». Զուրաբյանը ԲՀԿ-ին «կորցնելու» մասին

«Կյանք է ամեն ինչ էլ լինում է». Զուրաբյանը ԲՀԿ-ին «կորցնելու» մասին

ԲՀԿ-ի երբեմնի անբաժանելի գործընկեր ՀԱԿ-ն այսօր էլ դժվարությամբ, բայց խոստովանում է, որ վերջնականապես «կորցրեց» ԲՀԿ-ին:



Վենետիկի հանձնաժողովի անդամների հետ հանդիպումից հետո Լեւոն Զուրաբյանը լրագրողների հետ զրույցում պատասխանելով hraparak.am-ի հարցին, թե ինչպես կմեկնաբանի իրենց նախկին գործընկերոջ կերպարանափոխումը, մասնավորապես ԲՀԿ-ականները վերջին օրերին հայտարարում են, որ նոր Սահմանադրությունը իշխանության վերարտադրության նպատակ չի հետապնդում եւ ԲՀԿ-ն մեծ հաշվով կողմ է ներկայացված փոփոխություններին:



Լեւոն Զուրաբյանը պատասխանեց, որ ԲՀԿ-ի ներկայից դիրքորոշումը ամիսներ առաջ ոչ իշխանականների եւ հատկապես ԲՀԿ-ի նկատմամբ իշխանության գործադրած ճնշումների եւ տեռորի շարունակությունն է:



Կարելի է ասել, որ վերջնականապես ՀԱԿ-ը կորցրե՞ց ԲՀԿ-ին որպես դաշնակից, հարցին Զուրաբյանը պատասխանեց այսպես.«Գիտեք ես այդպես կորուստների եւ ձեռքբերումների փիլիսոփայությամբ չէի մոտենա այդ ամենին, քաղաքական կյանք է, ամեն ինչ էլ լինում է:Ես չեմ կարծում, որ որեւէ քաղաքական ուժ կարող է շահել, եթե նա չի մտնում սահմանադրության պաշտպանության գործընթացի մեջ, բայց ես երբեւէ չեմ խոսելու, կոնկրետ անուններ տալու, որովհետեւ ամեն ինչ պարզ է»