Մանվելի մարդիկ պատժում են «կանոնակարգը» խախտող վարորդներին

Մանվելի մարդիկ պատժում են «կանոնակարգը» խախտող վարորդներին

Էջմիածին քաղաքում ամեն տեղ չէ, որ վարորդները կարող են մեքենաները կայանել: Հատկապես կենտրոնում, որտեղ կայանման իրավունք ունեն բացառապես գեներալ Մանվելի ու նրա թիկնազորի մեքենաները: Սույն «կանոնակարգի» հեղինակը գեներալն է։ Նրա մարդիկ պատժում են այն խախտողներին: Էջմիածնի երթեւեկության այս չգրված «կանոնակարգին» ծանոթ են քաղաքի բոլոր վարորդներն ու անգամ նրանք, ովքեր հաճախ են լինում Էջմիածնում: Բայց պատահում են նաեւ անտեղյակներ, որ ընկնում են պատմությունների մեջ: Օրինակ, ԿԳ նախարարի վարորդը մի քանի օր առաջ շեֆին բերել-իջեցրել էր Մայր Աթոռում՝ ուսուցիչների օրհնության արարողությանը մասնակցելու համար, եւ մեքենան կայանել է Մայրավանքի դարպասի մոտ: Կարճ ժամանակ անց հայտնված գեներալի մարդիկ նրան կարգադրել են արագ ազատել եկեղեցու մուտքն ու մեքենան տեղափոխել կանգառ կամ եկեղեցուն պատկանող վճարովի կայանատեղի: Նախարարի վարորդը հլու-հնազանդ ենթարկվել է: