Որ Սեյրանին մի բան պատահի, վայը եկել, լրագրողներին տարել է...

Որ Սեյրանին մի բան պատահի, վայը եկել, լրագրողներին տարել է...

Լրագրողներն այնքան հակասական բաներ են լսում, որ էլ ոչ մի բանի չեն հավատում:



Երբ խորհրդարանում լրագրողներին Սեյրան Սարոյանն ասաց. «Էնքան բզբզեցիք` խեղճ տղուն՝ խեղճ Սուրիկին, ինֆարկտ խփեց», ոչ մեկը հավանաբար չհավատաց: /Խոսքը Սյունիքի մարզպետի մասին է/:



Չհավատալու պատճառն այն էր, որ նման լուրն ինչու՞ ոտի վրա Սեյրան Սարոյանը պիտի ասեր կամ դա ինչ մի հայտարարելու բան էր, որ հայտարարեց: Անձամբ Սուրեն Խաչատրյանն էլ դա չէր ուզի:



Արդեն պիտի վախենանք, որ մի պաշտոնյա հիվանդանա կամ փռշտա: Սեյրանը կասի՝ լրագրողներն արին: Բզբզացին, պաշտոնյաները ձեռքից ընկան…



ՀԳ Որ Սեյրանին մի բան պատահի, վայը եկել, լրագրողներին տարել է...



Հասմիկ Բաբաջանյան