Եվրամիության դռները Հայաստանի առջև փակ չեն. Գերմանիայի դեսպան

Եվրամիության դռները Հայաստանի առջև փակ չեն. Գերմանիայի դեսպան

Հայաստանում Գերմանիայի նորանշանակ դեսպան Մաթիաս Քիսլերի խոսքով, պետք է ուսումնասիրվեն բոլոր հնարավորությունները՝ «Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերություններն ավելի սերտ դարձնելու համար»:



Այսօր, պատասխանելով «Ազատության» հարցին, դեսպանը նշել է․ «Բոլորը տեղյակ են այն որոշման մասին, որ Հայաստանն ընդունեց 2013-ի սեպտեմբերին։ Դա որոշում էր՝ ընդունված ձեր կառավարության և պատասխանատու անձանց կողմից: Բայց Եվրամիության դռներն, իհարկե, Հայաստանի համար փակ չեն»։



Քիսլերն ասել է նաև, որ հիմա նոր համաձայնագրի պատրաստման գործընթաց է ընթանում՝ համոզմունք հայտնելով, որ «դա կարող է լավ հիմք հանդիսանալ հետագա համաձայնությունների ձեռք բերման համար»։