Քեմերոնի նյարդերը տեղի են տալիս

Քեմերոնի նյարդերը տեղի են տալիս

Որոշ հանգամանքներում միջուկային զենքի օգտագործումն արդարացված է: Ինչպես հաղորդում է SKy News-ը, այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը Մանչեսթերում պահպանողականների կուսակցության համաժողովին:



Քեմերոնը քննադատության է ենթարկել լեյբորիստների առաջնորդ Ջերեմի Կորբինին, ով ավելի վաղ հայտարարել է, որ ինքը միջուկային զենք կիրառելու կարգադրություն չէր տա, նույնիսկ եթե Մեծ Բրիտանիան լիներ միջուկային սպառնալիքի հարձակման տակ:



«Դուք պետք է ընդունեք, որ կան հանգամանքներ, որոնց դեպքում միջուկային զենքի օգտագործումն արդարացված կլիներ»,- ասել է Քեմերոնը:



Մեծ Բրիտանիայի միջուկային պոտենցիալի թարմացման հարցն ամենավիճելիներից էր այս տարի նախընտրական քարոզարշավի ժամանակ: Պահպանողականների կառավարությունը, որը հաղթել է ընտրություններում, հաստատել է, որ իշխանությունները կշարունակեն չորս նոր ատոմային սուզանավերի շինարարությունը Trident replacement ծրագրի շրջանակներում: