«Լայնածավալ պատերազմ»՝ պաղեստինյան ահաբեկչությանը. Նեթանյահուն պլան է մշակել

«Լայնածավալ պատերազմ»՝ պաղեստինյան ահաբեկչությանը. Նեթանյահուն պլան է մշակել

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ներկայացրել է միջոցառումների փաթեթ` ուղղված պաղեստինյան ահաբեկչության նոր ալիքի կանխմանը, որը կառավարության ղեկավարը անվանել է «լայնածավալ պատերազմ», հայտնում է РИА Новости-ն:



«Մենք լայնածավալ պատերազմ ենք մղում պաղեստինյան ահաբեկչության դեմ: Ես կարգադրել եմ լրացուցիչ միջոցառումներ ձեռնարկել ահաբեկչության կանխման և ահաբեկիչներին պատժելու համար»,- ըստ տեղական ԶԼՄ-ների՝ հայտարարել է Նեթանյահուն:



Փաթեթում ներկայացված միջոցառումներից են Հորդանան գետի արևմյան ափին բանակի և ոստիկանության լրացուցիչ ուժերի տեղաբաշխումը, պաղեստինյան ահաբեկիչների տների քանդման արագացումը, ադմինիստրատիվ ձերբակալությունների ավելի լայն կիրառումը, վտարումը Երուսաղեմի պատմական կենտրոնի սահմաններից դուրս` ներառյալ Տաճարի լեռան մզկիթների համալիրները, բռնություններ հրահրող հասարակական գործիչներին:



Հինգշաբթի պաղեստինցի զինյալները Արևմտյան ափին կրակել են ավտոմեքենայի վրա` սպանելով հրեա ամուսիններին նրանց չորս երեխաների աչքի առաջ: Երկու օր անց Երուսաղեմի Հին քաղաքում պաղեստինցին դանակով հարձակվել է հրեաների խմբի վրա: Նրանցից երկուսը մահացել են, երեքը՝ վիրավորվել:



Որպես պատասխան՝ Իսրայելի ուժայիններն ուժեղացրել են Արևմտյան ափին հակաահաբեկչական երթերը և երկու օրով` մինչև հրեական Սուկոտ տոնակատարության ավարտը, պաղեստինցիների համար փակել են Հին քաղաքը: