Դոնբասում խաղաղության բանակցություններ վարող Ուկրաինան ամերիկյան ժամանակակից զենքի է սպասում

Դոնբասում խաղաղության բանակցություններ վարող Ուկրաինան ամերիկյան ժամանակակից զենքի է սպասում

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ ԱՄՆ-ը որոշել է Կիևին պաշտպանական սպառազինության նոր նմուշներ փոխանցել:



«Նյու Յորքում մեր հանդիպումների ժամանակ Օբաման հաղորդել է ինձ, որ ստորագրել է համապատասխան կարգադրություն՝ Ուկրաինային սպառազինության նոր տեսակներ տրամադրելու վեաբերյալ, որոնք մեզ օդի պես անհրաժեշտ են»,- ասել է Պորոշենկոն ուկրաինական հեռուստաալիքներին տված հարցազրույցի ժամանակ:



հետաքրքիր է, որ Պորոշենկոյին օդի պես նման սպառազինություն է պետք այն ժամանակ, երբ ուկրաինական զինուժը եղած զենքերն է հետ քաշում դոնբասի աշխարհազորի հետ շփման գծից: