Իտալիայում ստեղծել են արագընթաց լիմուզինի ծովային անալոգը

Իտալիայում ստեղծել են արագընթաց լիմուզինի ծովային անալոգը

Իտալիայի «Fiart Mare» նավաշինարանում ստեղծել են «Jet Capsule» նավակը, որը, ինչպես պնդում է «luxurylaunches»-ը, բաց ծովում կարող է լիովին օգտագործվել որպես լիմուզին: Այդ մասին հաղորդում է «lenta.ru»-ն:



Նավակը զարգացնում է մինչև 38 հանգույց (ավելի քան 68 կմ/ժամ) արագություն և տեղավորում է 13 մարդ:
Նավալի իրանը պատրաստված է ածխածնի մանրաթելերից: Հասանելի են շարժիչի միանվագ և կրկնապատկված կոնֆիգուրացիաները, ինչպես նաև էլեկտրական ուժային սարքավորմամբ օժանդակ մոդելը:



Նավակը սարքավորված է ջեռուցման և հովացման համակարգերով, LED-լուսավորմամբ և զուգարանով:
Նավակի դիզայնն ու տեխնիկական բնութագիրը կարող են փոփոխվել՝ կախված պատվիրատուի ցանկությունից: Գինը դեռևս չի նշվում: