Ով ինչպես կարողանում, վատություն է անում Սիրիային

Ով ինչպես կարողանում, վատություն է անում Սիրիային

Ռուսաստանի ԱԻՆ-ը ստիպված է եղել է փոխել Սիրիա ուղևորվող մարդասիրական բեռ տեղափոխող ինքնաթիռի չվերթի ճանապարհն այն բանից հետո, երբ Բուլղարիայի իշխանությունները փակել են իրենց օդային տարածքը, հաղորդում է lenta.ru-ն:

Ինչպես հայտնել է ՌԴ ԱԻՆ-ի միջազգային գործունեության բաժնի փոխնախագահ Ալեքսանդրա Տոմաշովան, թռիչքի ճանապարհը նախևառաջ համաձայնեցվել է Սոֆիայի կողմից, և Բուլղարիան փակել է օդային տարածքը թռիչքից մինչև մեկ ժամ առաջ: «Այդ պատճառով մենք ստիպված ենք եղել Ռուսաստանի ԱԳՆ-ի հետ համաձայնեցնելով շտապ կազմակերպել նոր ուղեգիծ և համաձայնեցնել թռիչքը՝ շրջանցելով Բուլղարիան: Դա արվել է բավականին օպերատիվ կերպով, և փոքր ուշացումով ինքնաթիռը թռել է Լաթաքիա»,- հայտնել է ՌԴ ԱԻՆ-ի ներկայացուցիչը:

Ավելի վաղ Սոֆիայում իշխանությունները հայտարարել են, որ մերժել են ՌԴ ԱԻՆ-ի Ил-76-ի թռիչքը այն պատճառով, որ դիմումը չի տրամադրվել նախատեսված ժամկետում: