«ՈՉ»-ի քարոզարշավի շտաբի դիմումը Հայաստանի քաղաքացիներին

«ՈՉ»-ի քարոզարշավի շտաբի դիմումը Հայաստանի քաղաքացիներին

Հայաստանի սիրելի Քաղաքացի,



Դեկտեմբերի 6-ին նշանակված է սահմանադրական փոփոխությունների հանրաքվե: Այն ըստ էության որոշելու է, թե արդյո՞ք Սերժ Սարգսյանը հնարավորություն կստանա մնալ մեր երկրի միահեծան ղեկավարը, թե ստիված է լինելու հեռանալ, բացելով Հայաստանի ժողովրդավարական զարգացման հեռանկարը:



Նոյեմբերի 6-ին պաշտոնապես մեկնարկելու է հանրաքվեի քարոզարշավը: Թեեւ փոփոխությունների մերժումը գերակշռող է դարձել մեր հասարակության մեջ, Սերժ Սարգսյանի «Այո»-ի եւ նրան ընդդիմացող հանրության «Ոչ»-ի քարոզարշավները ի սկզբանե դրվում են անհավասար պայմաններում: Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրմանը աջակցելու են իշխանավորների՝ժողովրդից թալանած կապիտալը, իշխանությանը սատարող բոլոր հեռուստաալիքները, ընտրակեղծարար մեքենան:



Մեր խնդիրն է կոտրել ընտրակեծարարության մեքենան եւ հակակշիռ ստեղծել այդ ապօրինի առավելություններին: «ՈՉ»-ի պայքարը պետք է դառնա իրապես համաժողովրդական: Մենք ծրագիր ունենք տանելու ակտիվ քարոզարշավ` տպագիր նյութեր տարածելով, մարզային այցելություններով, ինչպես նաեւ առավելագույնս օգտագործելով հեռուստատեսությամբ վճարովի եթերը:



Այդ ծրագրի իրագործման համար անհրաժեշտ է մեր ամբողջ ժողովրդի աջակցությունը: «ՈՉ»- ի քարոզչական հիմնադրամի`Կենտրոնական Բանկում բացված 103005000015 համարով հաշվին փոխանցումներ կարելի է կատարել ցանկացած բանկային բաժանմունքից, այդ թվում նաեւ արտասահմանից: Սերժ Սարգսյանին «Ոչ» ասելու եւ երկիրը նրա ռեժիմից ազատելու այս համաժողովրդական գործն ունի Քո աջակցության կարիքը, եւ գնահատելի է ցանկացած ներդրում անկախ ներդրված դրամի մեծությունից:



«ՈՉ»-ի շարժման հաղթանակի համար պետք է նաեւ բոլոր այն մարդկանց օգնությունը, ովքեր պատրաստ է վստահված անձի կամ դիտորդի կագավիճակով օգնել հանրաքվերի օրինականությունը վերահսկելու գործին: Կոչ ենք անում նաեւ մասնակցել «ՈՉ»-ի քարոզարշավի հանրահավաքներին: Առաջիկա հանրահավաքը, որում կհրապարակվի պայքարի մեր ծրագիրը, կկայանա հոկտեմբերի 30-ին Ազատության հրապարակում:



Սահմանադրական հանրաքվեն հայ ժողովրդի համար լուրջ հնարավորություն է ստեղծել երկրի զարգացմանը խանգարող լուծը թոթափելու եւ իսկապես ազատ, ժողովրդավարական եւ բարեկեցիկ երկիր կառուցել համար:



Սիրելի Քաղաքացի, կոչ ենք անում ներգրավվել Քեզ արժանի երկրի համար այս պայքարի մեջ: Համաժողովրդական մասնակցությամբ հնարավոր է ապահովել հաղթանակը:



23 հոկտեմբերի, 2015թ.



Երևան



«ՈՉ»-ի քարոզարշավի Կենտրոնական Շտաբ
Հայ Ազգային Կոնգրես (Սարյան 38, հեռ. 535034)
Հայաստանի ժողովրդական կուսակցություն (Փարպեցի 7, հեռ. 531501)
«Չեք անցկացնի» (Արգիշտի 7/6, հեռ. 011 990520)