Սուդանում ավիավթարից զոհված հայերի աճյուններն առաջիկա օրերին կտեղափոխվեն հայրենիք

Սուդանում ավիավթարից զոհված հայերի աճյուններն առաջիկա օրերին կտեղափոխվեն հայրենիք

Արտաքին գործերի նախարարությունից hraparak.am-ի հետ զրույցում տեղեկացնում են, որ դեռ հստակ օր որոշված չէ, թե երբ են Սուդանում ավիավթարի հետևանքով զոհված անձանց աճյունները տեղափոխելու Հայաստանում: 



Նոյեմբերի 6-ին Ուգանդայում ՌԴ դեսպանության հյուպատոսը Ջուբայում հանդիպում է ունեցել ավիաընկերության ղեկավարության հետ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը եւ Ուգանդայում ՌԴ դեսպանությունը կապահովեն ողջ իրավական գործառույթների իրականացումը, իսկ ավիաընկերության ղեկավարությունը, համագործակցելով ապահովագրական ընկերության հետ, կապահովի աճյունների տեղափոխումը, համապատասխանաբար, ՀՀ եւ ՌԴ։



Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ջուբայի օդանավակայանը շաբաթ եւ կիրակի օրերին ամբողջության փակ է, տեխնիկական խնդիրների կարգավորումից հետո առաջիկա մի քանի օրվա ընթացքում հնարավոր կլինի ՀՀ քաղաքացիների աճյունները տեղափոխել Հայրենիք։ Ջուբայում է գտնվում Եգիպտոսում ՀՀ դեսպանության հյուպատոսը։