«Հայկական ժամանակ». Սփյուռքի նախարարության աշխատակիցները պարտադրված են եղել իրենց աշխատավարձի մի մասը փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին

«Հայկական ժամանակ». Սփյուռքի նախարարության աշխատակիցները պարտադրված են եղել իրենց աշխատավարձի մի մասը փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին

«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ «ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակիցներն այս ամիս պարտադրված են եղել իրենց աշխատավարձի մի մասը փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին, որն այս անգամ խոստանում է բազմազավակ ընտանիքներին ապահովել բնակարանով։



Նախարարի մամլո խոսնակը մեր թղթակցի հետ զրույցում չի հերքել, որ հիմնադրամին գումարներ փոխանցվել են, բայց ասել Է, որ դա չի արվել պարտադրաբար։ Ի դեպ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի տեսահոլովակներում չի նշվում, որ գումարը հանգանակվում Է Արցախում ապրող ընտանիքների համար»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։