Ոստիկաններն այցելել են «Ընդդիմության միասնական շտաբ»-ի պետ Ժիրայր Սէֆիլյանի բնակարան

Ոստիկաններն այցելել են «Ընդդիմության միասնական շտաբ»-ի պետ
Ժիրայր Սէֆիլյանի բնակարան

«ՆորՀայաստան» հանրային փրկության ճակատի «Ընդդիմության միասնական շտաբ»-ի հաղորդագրությունը



 



Այսօր՝ 2015 թ. նոյեմբերի 10-ին, երեկոյան ժամը 21-ին, մի խումբ ոստիկաններ այցելել են «Ընդդիմության միասնական շտաբ»-ի պետ Ժիրայր Սէֆիլյանի բնակարան և տեղեկացրել, որ նա առավոտյան ժամը 10-ին հարցաքննության նպատակով ներկայանա ՀՀ քննչական կոմիտե:



Ժիրայր Սէֆիլյանը հրաժարվել է ոստիկաններին ընդունել իր բնակարանում և պատասխանել է, որ ինքը առավոտյան կկապվի քննիչի հետ և կպարզի, թե ինչն ինչոց է:



«Ընդդիմության միասնական շտաբ»-ը այս գործողությունը գնահատում է որպես Շտաբի և նրա պետի նկատմամբ ճնշում գործադրելու անհաջող փորձ, որը վկայում է հանցավոր վարչախմբի վախի և խախուտ վիճակի մասին: