Դևիդ Քեմերոնը ԵԽ նախագահին բարեփոխումների իր փաթեթն է առաջարկել

Դևիդ Քեմերոնը ԵԽ նախագահին բարեփոխումների իր փաթեթն է առաջարկել

Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտնել է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնից նամակ է ստացել՝ ԵՄ բարեփոխման մասին առաջարկներով։ Այդ մասին հաղորդում է «euromag.ru»-ն: :



«Հաստատում եմ Դևիդ Քեմերոնի նամակի ստացումը։ Այժմ կարող են սկսվել ԵՄ կազմում Մեծ Բրիտանիայի վերաբերյալ բանակցությունները»,- ասվում է ԵԽ հաղորդագրությունում։
Տուսկի խոսքով՝ այդ հարցով խորհրդակցությունները կարող են անցկացվել մոտ : ժամանակներս:



Հիշեցնենք, որ ԵՄ կառուցվածքում բարեփոխումների անհրաժեշտության մասին Քեմերոնը հանդես էր գալիս դեռ վաղուց, այդ բարեփոխումները ներկայացնելով որպես Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ կազմում մնալու համար անհրաժեշտ պայման: