Բաց նամակ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին

Բաց նամակ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին

Հարգելի նախագահ, չնայած նախագահական ընտրություններին գյումրեցիները քեզ չեն ընտրել, ես որպես թասիբով գյումրեցի գուզեմ քեզի օգնած էղնիմ։ Այ, քու ցավդ տանիմ, դու ըդքան փորձված մարդ, էս ի՞նչ սխալ էս թույլ տվել, էս ու՞մ էս հանել մեյդան քցել, գեղերը ղրկել, քարոզարշավ անելու։ Հասկցանք, օր անունը շոու է։ Ժողովուրդը ըսոոնց ինչ դերերում ըսես, օր չի տեսել։



Էն բարգավաճի Միքայելին խնդալով, մի վախտմ իրկունները տասից հետո ցույց կուդայն, որպես ուժս ֆիլմ, օր էրեխեքը քնած էղնեյն չվախենայն։ Էն Վարդան Այվազյանին մի վախտմ էրեխեքի համար, որպես մուլտ ցույց կուդայն, բուռատինոյի դերում, հետո աչքի ընկավ դեմքի, ձեռների ու սաղ ջանի անհարմար շարժումներով և սկսեցին նկարահանել էռոտիկ ֆիլմերում։ Էն Մարգրիտը, որպես կին փաստորեն քեզի վարկաբեկելով ման գուկա։ Ժողովրդին կսէ, օր հիմի շատ վատ կապրինք, եթե ոչ ըսեք, ըդպես էլ վատ կմնա, եթե այո ըսեք, շանս կա, օր լավ կէղնի։ Մարգրիտը, վերջերս ԱԺ-ում ապացուցեց, օր ինքը լավ կհասկնա անատոմիայից, ղրկե գեղերը, թող էրտա վերարտադրման գործիքներից խոսի։



Ղուրբանդ էղնիմ, հանկարծ էն ՍԻՄ սիքիմի Հայկին տեղ չղրկես, հանկարձ էլի դանակով կզարկեն, էս անգամ թասիբին կայնող էլ չկա։ ԱԻՄ-ի դհոլճուն էլ գեղերը մի ղրկե, իրան ուսերին հանողները շուտվանից Հայաստանից հեռացել են։ Ինչ մնում է գյումրեցի «ԱՅՈ» քարոզողներին, իդոնք շուտուց խառնել են իրար, թե հմի ինչ բդի ըսեն։ Դեպուտատ Սուքյասը Լևոնի ժամանակ Անդրանիկ Քոչարյանի օգնությամբ դարձավ դեպուտատ, տան մեջ, որպես սրբապատկեր Լևոնի նկարն էր կպցրել։ Էն ժամանակ ՀՀՇ-ի աչքը մտնելու համար ԱԺ դահլիճում ծեծված Շավարշ Քոչարյանի վրեն կքեր։ Ռոբերտի ժամանակ Քոչարյան Անդրանիկին կքրֆեր, կգրավեր ԱԺ ամբիենը ընդիմադիրներից, օր Ռոբերտին իմպիչմենտ չենեին։ Քու օրոք էլ Ռոբերտին կքրֆե։ Էդ Սուքոն ձեն ունենար՝ ինքը մեծամասնականով դեպուտատ կընդրվեր ։ Շիրակի մարզպետ Ցոլակյանը, Ռոբերտ Քոչարյանի օրոք, Շիրակի ԱԱԾ պետի պաշտոնից հասավ Հարկային Ծառայության պետի, Նախագահի վերահսկողության ծառայության պետի պաշտոնների։ Նրա տեղակալ Սեյրանը, Լևոնի օրոք ՀՀՇ-ի Շիրակի մարզային կառույցի ղեկավար Պետրոս Մակեյանենց տնից դուրս չէր գա։ Ռոբերտի, հետո էլ քու օրոք դուրս չեկավ Գիզիրյան Աշոտենց տնից։ Հիմի արդեն իրանց տան ճամփեն է խառնել։ Կրթության բաժնի Սահակը էղել է Լևոնի, Ռոբերտի օրոք, կա քու օրոք ու կլինի մինչև վերջ, քանի դեռ, ինչպես ինքն է ասում կա փողը։ Մի անգամ նրա ծանոթներից մեկը, հերթական մարզպետը փոխվելուց նրան կսե, թե իմացել է, օր նոր մարզպետը իրա տեղը, փողով ուրիշ մարդ բդի դնե։ Սահակը կսե, թե չի դնե։ Ծանոթի էն հարցին, թե ընչի՞, Սահակը կսե, թե ինքը ավելի շատ փող կուդա։



Ստեփան Սարուխանով