«Alfa Romeo» -ն Լոս Անջելեսի միջազգային ավտոսրահում իր «նոու-հաուն» է ներկայացրել

«Alfa Romeo» -ն Լոս Անջելեսի միջազգային ավտոսրահում իր «նոու-հաուն» է ներկայացրել

Իտալական «Alfa Romeo» ավտոմեքենաշինական ընկերությունը Լոս Անջելեսի միջազգային ավտոսրահի շրջանակներում ներկայացրել է իր վերջին՝ «Giulia սեդանի «Quadrifoglio Verde» նորացված տարբերակը: Այս մասին հաղորդում է «lenta.ru»-ն:
«Quadrifoglio Verde» մոդելը կդառնա ամենահզոր սեդանը իտալական ավտոարտադրողի բոլոր սեդանների շարքում: Մեքենան կզինվի 3 լիտր ծավալային տուրբո շարժիչով, որը 510 ձիաուժ հզորություն է զարգացնում:
Նորույթը կարող է նաև այլ շարժիչներով համալրվել` ինչպես բենզինային, այնպես էլ դիզելային: Մեքենան գործարանային արտադրվում է ետնաքարշակ համակարգով: Լիաքարշակ համակարգը հասանելի է հաճախորդի պատվերով: