Մեծ Բրիտանիայում վաճառքի է հանվել պատմական կալվածք

Մեծ Բրիտանիայում վաճառքի է հանվել պատմական կալվածք

Պատմական կալվածքը, որը հազարամյակից ավելի ժամանակահատվածում պատկանել է բրիտանական ութ միապետերին, վաճառքի է հանվել 2,9 մլն եվրոյով: Այդ մասին հաղորդում է «euromag.ru» -ն:
Ուայթ կղզում գտնվող Առռետոն (Arreton Manor) կալվածքի՝ որպես ստեղծման ժամկետ նշվում է մ.թ. 872 թվականը: Կալվածքի՝ թագավորական արյուն ունեցող հայտնի սեփականատերերից առաջինը եղել է թագավոր Ալֆրեդ Մեծը: Նրա կտակի համաձայն, մոտավորապես 885 թ. Առռետոն կալվածքը փոխանց վում էր որդուն՝ Էթելվարդին:
1086 թ. կալվածքի տերը դարձել է Վիլհելմ Զավթիչը: Այնուհետև, 1131 թվականից կալվածքն անցել է եկեղեցականներին, ովքեր այստեղ հող են մշակել 400 տարիների ընթացքում, մինչև մենաստանների լուծարումը: Դրանից հետո այն նորից անցել է թագավորական ձեռքեր, և դրա տերեր են եղել Հենրիխ VIII-ը, Մարիա I-ը, Եղիսաբեթ I-ը, Յակով I-ը և Կառլ I-ը: