Այսօր Բրյուսելում մեկնարկում է ՆԱՏՕ-ի անդամ-երկրների ԱԳՆ ղեկավարների նստաշրջանը

Այսօր Բրյուսելում մեկնարկում է ՆԱՏՕ-ի անդամ-երկրների ԱԳՆ ղեկավարների նստաշրջանը

Դեկտեմբերի 1-2-ը Բրյուսելում կկայանա ՆԱՏՕ-ի 28 անդամ-երկրների ԱԳՆ ղեկավարների հերթական նիստը: Այդ մասին տեղեկանում ենք RIA Novosti-ից:
Ըստ Հյուսիս-ատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի, նստաշրջանի քննարկվելիք գլխավոր թեման լինելու է հիբրիդային պատերազմների առնչությամբ դաշինքի նոր ռազմավարության կողմից հավանություն տալը:
«Մենք հավանություն կտանք հիբրիդային պատերազմի մեր նոր ռազմավարությանը: Դա կարևոր քայլ է: Մեր նոր դիրքորոշումը կօգնի մեզ պաշտպանվել հիբրիդային սպառնալիքներից»,- ասել է նա:
Տեղեկացնենք, որ «հիբրիդային պատերազմը» սովորական, փոքրիկ և կիբերպատերազմը միավորող ռազմավարություն է: Դրա վարման գլխավոր եղանակներից մեկը տեղեկատվական գործողություններն են, հոգեբանական ակցիաները և կիբերհարձակումները, որոնք ուղղված են ինչպես պետությունների կառուցվածքային բաղադրիչներին, այնպես էլ նրա քաղաքացիներին: