ՆԱՏՕ-ն «Իսլամական պետության» դեմ պայքարում կօգնի նաև Հորդանանին և Թունիսին. Սթոլթենբերգ

ՆԱՏՕ-ն «Իսլամական պետության» դեմ պայքարում կօգնի նաև Հորդանանին և Թունիսին. Սթոլթենբերգ

Դեկտեմբերի 1-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը՝ դաշինքի ԱԳՆ ղեկավարների հանդիպմանը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն զինվորականներ կպատրաստի Իրաքի, Հորդանանի և Թունիսի համար՝ «Իսլամական պետության» դեմ պայքարի նպատակով։ Այս մասին հաղորդում է TASS-ը:



«ՆԱՏՕ-ն մտադիր է օգնել «Իսլամական պետության» դեմ պայքարում գործընկեր պետություններին՝ աջակցություն ապահովելով սեփական պաշտպանական հնարավորությունների ստեղծման գործում։ Մենք կպատրաստենք սպաների Իրաքի, Հորդանանի և Թունիսի բանակների համար»,- ասել է նա։