Դիմել է Ռուսաստանի դեսպանատուն

Դիմել է Ռուսաստանի դեսպանատուն

ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը՝ Ճոյտը, իր դիմումից մեկ շաբաթ անց դեռ պատասխան չի ստացել՝ կթույլատրե՞ն Ցեղասպանության մասին իր չարաբաստիկ ֆիլմը ցուցադրել Ռուսաստանում, թե՞ ոչ: Ռուս-թուրքական գործընթացները պատգամավորին հույս են ներշնչել, որ, առիթն օգտագործելով, կարող է «մեծ բեմ» բարձրացնել իր ֆիլմը, որը ՀՀ իշխանությունները թույլ չտվեցին ցուցադրել։ Նա անցած ուրբաթ գրություն է ուղարկել ՌԴ դեսպանատուն՝ առաջարկելով ընդունելություն կազմակերպել, հետո ֆիլմի ցուցադրություն նախ դեսպանատանը, ապա՝ Ռուսաստանում: Նա կարծում է, որ եթե իսկապես ազնիվ նպատակներ ունեն մեր ռազմավարական դաշնակիցները եւ Պետդումայում էլ Ցեղասպանությունը ժխտելու վերաբերյալ օրինագիծ են ուզում ընդունել, ուրեմն պետք է համաձայնեն: Հակոբյանը երեկ չպատասխանեց մեր հարցերին, թե ինչու չթույլատրեցին իր ֆիլմը ցուցադրել Հայաստանում, ասաց, որ լավ չի զգում՝ հիվանդանոցում է: