«Ավելի վատ ընտրություններ էին, քան՝ 2013-ին»

«Ավելի վատ ընտրություններ էին, քան՝ 2013-ին»

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը դեկտեմբերի 6-ին կայացած սահմանադրական հանրաքվեի քվեարկությունից այն տպավորությունն է ստացել, որ այն Սերժ Սարգսյանի համար նույն նշանակությունն ուներ, ինչ ՀՀ Նախագահի ընտրությունները։ Նա Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալները համարեց նկարված։



«Լրագրողների, դիտորդների նկատմամբ ճնշումները, լցոնումները, քաղաքացիների տեղափոխումը, թաղային հեղինակության ներգրավումը, բացակա անձանց փոխարեն քվեարկությունը. ահա կեղծիքների ողջ ծաղկեփունջը, որ ի ցույց դրեց Սերժ Սարգսյանը»,-«Մեդիա» կենտրոնում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Արթուր Սաքունցը։



Միակ ոգեւորող հանգամանքը իրավապաշտպանի համար մնացել է այն, որ պաշտոնական տվյալներով՝ ՀՀ քաղաքացիների 32,35 տոկոսը «ոչ» է քվեարկել սահմանադրական հանրաքվեին։