Անկարայի իշխանությունները հերքել են Hurriyet թերթի խմբագրության վրա զինված հարձակման վարկածը

Անկարայի իշխանությունները հերքել են Hurriyet թերթի խմբագրության վրա զինված հարձակման վարկածը

Անկարայի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնել են, որ նախօրեին Hurriyet թերթի խմբագրության հետ կապված միջադեպը զինված հարձակում չի եղել: Այդ մասին հաղորդում է gazeta.ru-ն՝ հղում անելով Memurlar-ին:



«Ինչպես հաղորդելեն որոշ ԶԼՄ-ներ, դեկտեմբերի 12-ին, ժամը 17.00-ի մոտակայքում մեդիա-կենտրոնի շենքի վրա զինված հարձակում է տեղի ունեցել: Սակայն հետաքննության նախնական տվյալները չեն հաստատում դա» - ասել են մամուլի ծառայությունից:
Նշվում է, որ շենքի պատուհանները կարող են վնասված լինել ջերմաստիճանի տատանումների և շինության կառուցվածքի ստատիկ ծանրաբեռնվածության պատճառով: