Պորոշենկոն Եվրամիությանը նոր սահմանում է տվել

Պորոշենկոն Եվրամիությանը նոր սահմանում է տվել

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Եվրամիությունը անվանել է «ուկրաինամետ կոալիցիա» և համոզմունք է հայտնել այն բանում, որ հակառուսաստանյան պատժամիջոցները կերկարաձգվեն: Այդ մասին հաղորդում է «lenta.ru»-ն:



Պորոշենկոն նշել է, որ Կիևին հաջողվել է միաորել միջազգային հանրությունը և «ներդնել գործուն տնտեսական պատժամիջոցներ» Մոսկվայի դեմ:
«Համոզված եմ այն բանում, որ որոշումը դրական կլինի, որ ուկրաինամետ կոալիցիան կցուցադրի իր կայոնությունը», - հայտարարել է Պորոշենկոն Բրյուսել ուղևորվելու նախաշեմին:



Հիշեցնենք, որ դեկտեմբերի 11-ին Ռուսաստանում ԵՄ դեսպան Վիգաուդաս Ուշացկասը հայտարարել էր, որ Մոսկվան չպետք է «Ամանորյա նվերների սպասի» ՝ ԵՄ դիրքորոշումը պատժամիջոցների հանդեպ չի փոխվի: