Ֆրանսիայի ազգայնականները բավարարվեցին միայն առաջին փուլում հաղթանակով

Ֆրանսիայի ազգայնականները բավարարվեցին միայն առաջին փուլում հաղթանակով

Ֆրանսիայի «թիվ մեկ ազգայնական» Մարին Լե Պենի գլխավորած ծայրահեղ աջ «Ազգային ճակատ» կուսակցությունը, չնայած առաջին փուլի սենսացիոն արդյունքներին (դրանց մասին «Հրապարակ»-ը գրել է), ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով զիջել է իր դիրքերը Ֆրանսիայի բոլոր տարածաշրջաններում: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:



Հիշեցնենք, որ դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած ընտրությունների առաջին փուլում «Ազգային ճակատ»-ը ամբողջ երկրում լավագույնն էր՝ ձայների 27.7 տոկոսով:



Դեկտեմբերի 13-ին, սակայն, առաջին փուլից հետո առաջատար Մարին Լե Պենը և նրա զարմուհին՝ Մարիոն Մարեշալ-Լե Պենը (ում մասին «Հրապարակ»-ը նույնպես գրել է՝ նշելով, որ նա «EUROMAG»-ի վարկածով ճանաչվել է շաբաթվա մարդ), զիջել են իրենց դիրքերն առանց հաղթանակի հնարավորության: Նախնական տվյալներով՝ Լե Պենի օգտին երկրի հյուսիսում իրենց ձայներն են տվել ընտրողների 42.5 տոկոսը, իսկ Մարեշալ Լե Պենի օգտին երկրի հարավ-արևելքում՝ ընտրողների 45.5 տոկոսը: