ՄԱԿ ԱԽ-ն Սիրիայի վերաբերյալ բանաձև է ընդունել

ՄԱԿ ԱԽ-ն Սիրիայի վերաբերյալ բանաձև է ընդունել

Դեկտեմբերի 22-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում միաձայն ընդունվել է բանաձև, համաձայն որի, Սիրիայի սահմաններով և ռազմաճակատի գծով մարդասիրական օգնություններ հասցնելու պարզեցված ռեժիմը երկարացվել է մեկ տարով` մինչև 2017 թվականի հունվարի 10-ը: Այդ մասին հաղորդում է RIA Novosti-ն:



ՄԱԿ ԱԽ-ն Սիրիայի իշխանություններին է դիմել «օպերատիվ արձագանքելու ՄԱԿ-ի և նրա գործընկեր կատարողների կողմից միջսահմանային բոլոր մատակարարումների վերաբերյալ խնդրանքին»:



Մարդասիրական կոորդինացիայի հարցերով ՄԱԿ-ի վարչության տվյալներով` այսօր Սիրիայում հումանիտար օգնության կարիք ունեն 13․5 միլիոն մարդ: Միաժամանակ, մոտ 4,5 միլիոն սիրիացիներ ապրում են դժվար հասանելի շրջաններում, իսկ նրանցից 400 հազարը գտնվում են գրավված շրջաններում: