70-ը հետաքրքիր տարիք է

70-ը հետաքրքիր տարիք է

ՀՀ Էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը վերջապես ամփոփեց 2015 թվականը, որն անշուշտ իր զարգացումներով բուռն էր այս նախարարության համար: Բացատրելով, թե ինչու դա չարեց անցյալ տարեմուտին, ինչպես մյուս նախարարները, նա նշեց, որ վերջնական ցուցանիշները ստանում է դեկտեմբերի վերջին, ուստի տարին սովորաբար ամփոփում է հունվարին։ 



Hraparak.am-ի թղթակիցը նրանից հետաքրքրվեց`  ճի՞շտ են արդյոք խոսակցությունները, որ  ՀՀ էներգետիկայի և բնապահպանության նախարարությունները միացնելու են և Զախարյանը հեռանալու է պաշտոնից։ Զախարյանը պատասխանեց․ «Նախ ասեմ, որ այդ խոսակցությունները պատի տակի բամբասանքներ են,- ասաց նա` չհստակեցնելով, թե հատկապես որ խոսակցությունները նկատի ունի` կառուցվածքային փոփոխությունների՞, թե իր հեռանալու մասին, - ինձ կհանե՞ն, թե՞ ոչ… Գիտե՞ք, այս 70 տարիների մեջ, իսկ 70 տարեկան լինելը առաջին անգամ եղավ իմ կյանքում, անսպասելի մի բան հայտնաբերեցի, որ 70-ը հետաքրքիր տարիք է: Քաղաքական պաշտոնները տարիքային սահմանափակում չունեն, ես համոզված են, բայց ամեն ինչ ունի սկիզբ և վերջ, առավել ևս քաղաքական պաշտոնը»:



Hraparak.am-ի ճշտող հացին` իսկ կառուցվածքային փոփոխություններ կլինե՞ն, թե՞ ոչ, նախարարը, նկատի ունենալով կառավարության շենքը, հակիրճ պատասխան տվեց. «Ես չգիտեմ։ Այդ մասին հարցրեք դիմացի շենքում»: Մենք հետաքրքրվեցինք նաև, թե ինչու 2015 թվականին, երբ լրացավ հայկական ատոմակայանի վերագործարկման 20 տարին, մեր հին էնէրգետիկները, նրանք, ում շնորհիվ ՀԱԷԿ-ը անխափան աշխատել է, չարժանացան մեդալների կամ այլ պարգևների։ Երվանդ Զախարյանը հայտնեց, որ պարգևատրումները լինելու են այս տարի։