Ինչպե՞ս ԱԺ բերել փոքրամասնություններին

Ինչպե՞ս ԱԺ բերել փոքրամասնություններին

Նոր Սահմանադրության պահանջով, 2017-ի ԱԺ-ում տեղեր են սահմանվելու ազգային 5 փոքրամասնությունների համար՝ եզդի, ասորի, հույն, ռուս, քուրդ: Մինչդեռ Ընտրական օրենսգիրքը մշակողները դեռեւս չգիտեն, թե դա ինչ սկզբունքով է արվելու: Մի կողմից, ԸՕ-ն չի կարող առանձին ընտրություններ սահմանել նրանց համար, համամասնական համակարգում ներդնել մեծամասնական տարբերակ կամ պարտադրել կուսակցություններին՝ իրենց ցուցակում ներառել նրանց ներկայացուցիչներին: Մյուս կողմից, հակված են, ինչպես կանանց պարագայում, հստակ հաջորդականությամբ ֆիքսել ազգային փոքրամասնությունների ներկայությունը։