«Ժողովուրդ». Բա որ ՀՀԿ-ն ուրիշ ՄԻՊ ընտրի՞

«Ժողովուրդ». Բա որ ՀՀԿ-ն ուրիշ ՄԻՊ ընտրի՞

«Ժողովուրդը» գրում է. «Այսօր լրանում է ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերով հանձնաժողովին մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուներ ներկայացնելու ժամկետը: ԱԺ իշխանական մեծամասնության սահմանած կարգով նշված հանձնաժողովն իրեն ներկայացված թեկնածուներից պետք է ընտրի մեկին եւ ներկայացնի խորհրդարանի հաստատմանը: Սակայն ՀՀ Սահմանադրությունում իրավասու հանձնաժողովին իրավունք չի տալիս մեկ թեկնածու ընտրել եւ առաջադրել ԱԺ-ին: Ներկա՝ մեկին առաջադրելու կարգը հակասահմանադրական է, քանի որ հանձնաժողովին վերապահվում է ԱԺ-ի` ՄԻՊ ընտրելու լիազորությունը: Կարելի է ասել, որ հակասահմանադրական ճանապարհով ՀՀԿ-ն փարատում է իր վախերը, որպեսզի խուսափի իր թեկնածուի քվեարկության տապալումից, քանի որ ԱԺ-ն ՄԻՊ-ին պետք է ընտրի գաղտնի քվեարկությամբ: Բա որ հանկարծ ՀՀԿ-ականներն ուրիշ թեկնածուի ընտրե՞ն: Նշենք, որ ՄԻՊ պաշտոնում ՀՀԿ-ն առաջարկել է ՀՀ արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանին, ԱԺ ընդդիմությունը` ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին»:



Կարդացեք թերթի այսօրվա համարում: