«Ժողովուրդ». «Այո»՝ պաշտոնեական դիրքի չարաշահումով

«Ժողովուրդ». «Այո»՝ պաշտոնեական դիրքի չարաշահումով

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելությունն անցած շաբաթ օրը հրապարակել է իր ամփոփիչ զեկույցը: Ի տարբերություն նախորդ ընտրական գործընթացների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցների, այս մեկն աչքի է ընկնում բավականին կոշտ որակումներով: «Սահմանադրական հանրաքվեն կազմակերպվեց առանց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ հանձնարարականների ուղղությամբ որեւէ նշանակալի քայլ կատարելու` ամրապնդելու համար ընտրական գործընթացի հանդեպ հասարակության վստահությունը»,- նշված է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցում: Ավելին, նշված փաստաթղում նման բազմաթիվ պարբերությունների կարելի է հանդիպել: Օրինակ` ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդները արձանագրել են նաեւ, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքում իշխանությունների կողմից իրենց պաշտոնական լիազորություններն օգտագործվել են «Այո»-ի օգտին անհրաժեշտ քանակով քվեներ ապահովելու համար: Այլ կերպ ասած, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդները ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանին, ՀՀ ՏԿԱԻՆ նախարար Արմեն Երիցյանին, վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Լեւոն Յոլյանին, Ս. Սարգսյանի վերահսկողական ծառայության պետ Հովիկ Հովսեփյանին մեղադրել են իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ:



Մանրամասները՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: