«Ժողովուրդ». Արդեն մեկ շաբաթ է ստուգում են ՊՆ-ն

«Ժողովուրդ». Արդեն մեկ շաբաթ է ստուգում են ՊՆ-ն

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունն արդեն մոտ մեկ շաբաթ է՝ ստուգումներ է անցկացնում ՀՀ պաշտպանության նախարարությունում: Վերահսկողականի մասնագետների ուշադրությունը առավելապես կենտրոնացված է պաշտպանության նախարարության կողմից իրականացված գնումների գործընթացի վրա: Տվյալ դեպքում խոսքը ոչ թե ռազմամթերքի, այլ ՀՀ զինված ուժերի կարիքների համար ոչ ռազմական ապրանքների գնման գործընթացի մասին է: Հիշեցնենք, որ «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը» նախօրեին հրապարակեց Հայաստանի պաշտպանության համակարգի 2015 թ. հակակոռուպցիոն համաթիվը, որում հստակ արձանագրված է. «Պաշտպանության նախարարությունը, ինչպես նաեւ անձնակազմի առանձին անդամներ, հանդիսանում են մի շարք առեւտրային կազմակերպությունների կամ դրանց բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթների սեփականատեր, որոնց գործունեությունը եւ ֆինանսական հաշվետվությունները թափանցիկ չեն»:



«Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: