ԵՄ-Հայաստան երկխոսություն. մարդու իրավունքներ

ԵՄ-Հայաստան երկխոսություն. մարդու իրավունքներ

Եվրոպական միության և Հայաստանի միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության յոթերորդ փուլը տեղի ունեցավ ս.թ. մարտի 17 –ին, Երևանում:



Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը: Նիստին մասնակցում էին նաև ՀՀ նախարարությունների և պետական գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաներ և այլ ներկայացուցիչներ:



ԵՄ պատվիրակությունը գլխավորում էր Եվրոպական Արտաքին Գործողությունների Ծառայության մարդու իրավունքների ռազմավարության և քաղաքականության իրականացման ստորաբաժանման ղեկավար Էլիզաբեթ Թիզոնը:



Երկխոսությունը կայացավ բաց և կառուցողական մթնոլորտում. Կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրության և մտահոգության մի շարք հարցեր և հնարավորություն ունեցան անդրադառնալ Հայաստանում և Եվրոպական միությունում մարդու իրավունքների իրավիճակին:



Արձանագրվեց Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ու խթանման ուղղությամբ բարեփոխումների գործընթացում ձեռք բերված առաջընթացը:



Բանակցություննեին անդրադարձ արվեց մարդու իրավունքների պաշտպանության նպատակով պետության կողմից ձեռնարկվող քայլերին և Հայաստանի կողմից այս ուղղությամբ հետագա առաջընթացն ապահովելու հանձնառությանը:



Քննարկվեցին նաև դատաիրավական, մասնավորապես քրեակատարողական համակարգի բարեփոխումները, ընտրական գործընթացներն ու ընտրական օրենսդրությունը, քաղաքական ազատության, քաղաքացիական ազատություններին և քաղաքացիական հասարակության մասնակցությանն առնչվող հարցեր, հակախտրական քաղաքականությունն ու խոցելի խմբերի պաշտպանությունը, ինչպես նաև երեխաների իրավունքների և գենդերային հավասարության իրավիճակը:



Գործընկերներներն անդրադարձան նաև միջազգային կազմակերպությունների՝ մասնավորապես ՄԱԿ-ի, ԵԱՀԿ և Եվրոպայի Խորհրդի հետ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առավել առարկայական համագործակցության հնարավորություններին:



Կողմերը վերահաստատեցին իրենց հանձնառությունը վերոնշյալ ուղղություններով համագործակցությունը շարունակելու և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքն ու ժողովրդավարությունը պետական, կրոնական և միջազգային մակարդակներում խթանելու ուղղությամբ: Հիմք ընդունելով ընդհանուր արժեքները` կողմերն ընդգծեցին Հայաստանում բարեփոխումների հետագա խթանման համար ԵՄ աջակցության կարևոր նշանակությունը:



Մարդու իրավունքների շուրջ ԵՄ - Հայաստան երկխոսությունը հաստատվել է 2009 թվականի դեկտեմբերին: Հանդիպումները հաջորդաբար տեղի են ունենում տարեկան մեկ անգամ՝ Երևանում և Բրյուսելում: