Կայացավ երկաթուղային տրանսպորտում օպերատիվ և վիճակագրական հաշվառման մեթոդաբանության հարցերով հանձնաժողովի նիստը

Կայացավ երկաթուղային տրանսպորտում օպերատիվ և վիճակագրական հաշվառման մեթոդաբանության հարցերով հանձնաժողովի նիստը

Մարտի 22-24-ին Ծաղկաձորում անցնում է ԱՊՀ երկրների Երկաթուղային տրանսպորտի խորհրդին կից գործող երկաթուղային տրանսպորտում օպերատիվ և վիճակագրական հաշվառման հարցերով հանձնաժողովի նիստը: Բացելով նիստը՝ մասնակիցներին ողջունեց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն: Նա ներկայացրեց Հայաստանի երկաթուղու պատմությունն ու ՀԿԵ-ի գործունեությունը: 



«2008 թվականից ՀԿԵ-ի ներդրումները Հայաստանի երկաթուղային տրանսպորտի ոլորտում կազմեցին 104,6 մլրդ դրամ, որից 77,6 մլրդ դրամն ուղղվեցին ենթակառուցվածքի արդիականացմանը, իսկ 26,9 մլրդ.՝ շարժակազմի թարմացմանը: Բավական է ասել, որ մեր աշխատանքի տարիներին վերանորոգվել է 48 ենթակայան, 438 կմ երկաթուղային գիծ, 37 կամուրջ՝ այդ թվում Հայաստանի երեք ամենահին երկաթուղային կամուրջները, որոնք կառուցված էին 1898 թվականին: Փոխվեցին նաև 780 հազար կոճ», - ասաց Ընկերության ղեկավարը: 



Սերգեյ Վալկոն նկատեց նաև, որ վերջին տարիների ընթացքում իրականացվեցին մի շարք խոշոր ենթակառուցվածքային ծրագրեր: Դրանց թվում նա նշեց Գյումրիի լոկոմոտիվային և վագոնային դեպոների, Սանահինի մեքենայացված ուղեմասի վերականգնումը:
Ընկերության ղեկավարն ընդգծեց, որ ՀԿԵ-ն այժմ ներդնում է վերանորոգման նոր տեսակներ, որոնք Հայաստանում նախկինում չէն կիրառվել: Դրանց թվում Ընկերության գլխավոր տնօրենը նշեց էլեկտրաքարշերի և ջերմաքարշերի ընթացիկ վերանորոգումը ТР-3 տիպով: Միևնույն ժամանակ Սերգեյ Վալկոն տեղեկացրեց, որ ՀԿԵ-ն իրականացնում է բեռնափոխադրումներ աշխարհի 75 երկրներ:



Ծաղկաձորում անցնող հանձնաժողովի նիստին մասնակցում էին Հայաստանի, Բելառուսի, Ռուսաստանի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Ուկրաինայի, Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի երկաթուղային վարչությունների ներկայացուցիչները:
Նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել կոնտեյներների հաշվառման կարգը, համաձայնեցնել կոնտեյներների օգտագործման կարգը ԱՊՀ երկրների տարածքում բեռնափոխադրումներ իրականացնելու դեպքում, մշակել տարբեր երկաթուղիների միջև տվյալներով փոխանակման կանոնները: