Պիստակը նպաստում է նիհարելուն

Պիստակը նպաստում է նիհարելուն

Արեւելյան Իլինոյսի համալսարանի մասնագետ-դիետոլոգները կարծում են, որ պիստակը օգնում է մարդկանց ազատվել քաղցի զգացողությունից: 140 կամավորներ մասնակցել են համալսարանի հետազոտությանը, որի ընթացքում նրանց առաջարկվել է ուտել պիստակներ, որոնց սննդային արժեքը` 100 գրամի համար հավասար է 211կալորիա:



Պիստակի փոքր չափաբաժին ուտելուց հետո նրանք պետք է հետո նաեւ ուտեին մեկ լիարժեք չափաբաժին սնունդ` նախատեսված ճաշի ժամի համար: Սակայն պարզվում է, որ պիստակ ուտելուց հետո նրանք արդեն չեն զգացել քաղց եւ ավելի քիչ են կերել ճաշի համար նախատեսված սննդից, դրանով իսկ ըստ հաշվարկների 41% քիչ կալորիականություն ստանալով, քան նրանք, ովքեր փորձին մասնակցելիս միայն ճաշի համար նախատեսված սնունդն են կերել եւ չեն փորձել պիստակ ուտել սկզբում:



Ուսումնասիրությունների արդյուքները ցույց են տվել, որ սննդակարգում մշտապես պիստակ օգտագործելն օգնում է վերահսկել քաշը եւ սննդառության վարքագիծը եւ նվազեցնել օրվա ընթացքում ընդունելիք կալորիաների քանակը` հաղթահարելով պիստակի օգնությամբ քաղցի զգացողությունը: