Կորել է գյուղացի

Կորել է գյուղացի

Մարտի 31-ին, ժամը 00.30-ին ՀՀ ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ ս.թ. մարտի 30-ին ժամը 15.00-ի սահմաներում Վ. Ս.-ը (1936 թ. ծնված) դուրս է եկել Կոտայքի մարզի գ. Մրգաշեն 7-րդ փողոցի 8-րդ շենքի բնակարաններից մեկից դեպի հարակից դաշտ և չի վերադարձել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:



Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:



Ժամը 01.03-ից մինչ ժամը 02.50-ը իրականացվել են որոնողական աշխատանքներ, մթության պատճառով դադարեցվել են և անհրաժեշտության դեպքում կվերսկսվեն առավոտյան: