Ականի պայթյունից զինվոր է վիրավորվել

Ականի պայթյունից զինվոր է վիրավորվել

Հայտնի է դարձել, որ երեկ առաջնագծում ականի պայթյունից վիրավորվել է 19-ամյա բնակիչ Դավիթ Գրիգորյանը։ Տեղեկացանք, որ Դավիթ Գրիգորյանը ծառայում է Լեռնային Ղարաբաղում, նա Տավուշի մարզի Ոսկեվան գյուղից է։ Ըստ գյուղապետ Սերյոժա Ալեքսանյանի՝ Դավիթ Գրիգորյանը զինծառայողի ընտանիքից է, նա Լեռնային Ղարաբաղում ծառայում է 1,5 տարի։



ՀՀ Պաշտպանության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացանք, որ Դավիթ Գրիգորյանը երեկվա դրությամբ գտնվում էր Ստեփանակերտի հոսպիտալում, վիճակը բավարար է: