Առաջիկա ժամերին Լավրովը կլինի Բաքվում

Առաջիկա ժամերին Լավրովը կլինի Բաքվում

Ինչպես փոխանցում է vesti.az-ը, վկայակոչելով ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային, առաջիկա ժամերին Բաքու կայցելի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ մասնակցելու Ադրբեջան-Իրան-Ռուսաստան ԱԳ նախարարների եռակողմ հանդիպմանը: ՌԴ ԱԳ նախարարության խոսնակը նաեւ նշել է, որ, հաշվի առնելով իրադրության զարգացումները տարածաշրջանում, այցը վաղուց էր նախատեսված, սակայն վերջին դեպքերը արագացրեցին այն եւ ավելի արդիական ու հրատապ դարձրեցին այս այցը: