ՀՀ վարչապետը խնդրել է Դ. Մեդվեդեւին արագացնել ռազմական մատակարարումը

ՀՀ վարչապետը խնդրել է Դ. Մեդվեդեւին արագացնել ռազմական մատակարարումը

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը խնդրել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւին արագացնել սպառազինությունների մատակարարումը Երեւանին: Այդ մասին հաղորդում է «Новости-Армения»-ն:



ՀՀ վարչապետը իր երախտագիտությունն է հայտնել պետական էսպորտային վարկի տրամադրման համար, որը կծառայի ՀՀ սպառազինությունների եւ զենք-զինամթերքի մատակարարման ֆինանսավորմանը եւ նկատել, որ պայմանագրի դրույթների կատարման մեջ որոշակի դանդաղեցում կա եւ խնդրել համապատասխան կարգադրություն անել Рособоронэкспорт-ին այս առնչությամբ:



Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա փետրվարի 18-ին Մոսկվան Երեւանին է հատկացրել երկու հարյուր միլիոն դոլարի վարկավորում զենք քինամթերքի եւ սպառազինությունների ձեռքբերման համար: Այն տրամադրվել է տաս տարի ժամանակով եւ առք ու վաճառքը ձեւակերպվելու է ռուսական ռուբլով: Ըստ պայմանագրի, Հայաստանը կգնի մի շարք ժամանակակից զինատեսակներ սեփական զինանոցի համալրման համար: